Երջանկություն: Ահա, թե որտեղ է նա

1312

«Երջանկությունը մարդու կոչումն է». Ժան Թեոդոր Լակորդեր

Մի ընտանեկան սեմինարի ժամանակ, բանախոսը հարց տվեց դահլիճում գտնվող մարդկանց:

– Ըստ ձեզ, ի՞նչ է երջանկությունը և որտե՞ղ գտնել այն:

Դահլիճից հնչեցին տարբեր պատասխաններ:
Մեկին շատ փող էր պետք երջանիկ լինելու համար, մյուսին՝ ամուսին, մեկին՝ երեխա, մեկին՝ աշխատանք, անգամ մեկը երազում էր և ասում, եթե լինեմ այս համալսարանի ուսանողը, կլինեմ կատարելապես երջանիկ մարդ:

Բանախոսը հասկացավ, որ այդպես էլ մարդիկ չգիտեն ի՞նչ է իսկական երջանկությունը, և ապրում են մոլորության մեջ:

Դադարեցնելով բոլորի խոսակցությունը, նրանց խնդրեց, որ միասին մի խաղի մասնակցեն: Նա յուրաքանչյուրին տվեց մեկ փուչիկ և խնդրեց, որ ամեն մեկը փուչիկի վրա գրի իր անունը: Այնուհետև, բոլոր փուչիկները հավաքեցին և լցրեցին մի սենյակի մեջ: Խաղին մասնակցում էին մոտ 60 մարդ: Ապա այդ 60 հոգուն խնդրեցին, որ մտնեն սենյակը և 10 րոպեի ընթացքում յուրաքանչուրը գտնի իր անվան գրությամբ փուչիկը: Բոլորը եռանդուն փնտրում էին իրենց անունով փուչիկը, բախվելով միմյանց, հրում մյուսներին, որի հետևանքով էլ առաջացավ կատարյալ քաոս: Հետո բանախոսը դադարեցրեց խաղը և ասաց.

– Հիմա հասկանու՞մ եք, եթե ես Ձեզ տրամադրեի մեկ օր, միևնույն է չէիք կարողանա գտնել Ձեր անվանումով փուչիկը: Հենց նույն բանն էլ կատարվում է, երբ փորձում եք գտնել Ձեր իսկ կյանքի ամենակորևոր բանը՝ երջանկությունը:

Իսկ հիմա առաջարկում եմ խաղալ նույն խաղը, բայց լրիվ ուրիշ կանոններով: Մտնում եք սենյակ, որտեղ լցված են ճիշտ նույն փուչիկները և ամեն մեկդ պատահականորեն վերցնում է մեկ փուչիկ և տալիս նրան՝ ում անունը գրված է տվյալ փուչիկի վրա:

15 րոպե անց բոլորն իրենց ձեռքերում ունեին իրենց իսկ անուններով փուչիկները:

Բանախոսը շարունակելով ասում է.

– Ճիշտ նույն քաոսը տեղի է ունենում մեր կյանքում: Յուրաքանչյուր ոք եռանդուն փնտրում է իր երջանկությունը, այդպես էլ չիմանալով, թե որտե՞ղ է այն: Մեր երջանկությունը մեր կողքինի ձեռքերում է, իսկ նրա երջանկությունը՝ մեր ձեռքերում: Երջանկացնելով մեր կողքինին, մենք նրա ձեռքերից ետ ենք վերցնում մեր սեփականը:

Մեր երջանկությունը կայանում է այլ մարդկանց երջանկացնելու մեջ: Տվեք նրանց երջանկություն և Դուք կստանաք Ձեր սեփական երջանկությունը:

Մարդու կյանքի նպատակը երջանիկ լինելն է, բայց մենք երջանիկ ենք դառնում, երբ մեր կողքիններին երջանակացնում ենք:

«Նա, ով երջանկություն չի փնտրում, կգտնի այն ուրիշներից շուտ: Որովհետև նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ երջանկության հասնելու ամենավստահելի միջոցը՝ դա նրա փնտրելն է ուրիշների համար». Լյութեր Քինգ

«Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում ամենամեծ թվով մարդկանց». Դիդրո

«Եթե երբևէ, երջանկություն փնտրելով գտնեք նրան, ապա դուք՝ ինչպես իր ակնոցը փնտրող ծեր կինը, կհայտնաբերեք, որ երջանկությունն այդ ամբողջ ժամանակ գտնվում էր ձեր քթի վրա». Բեռնարդ Շոու

Աղբյուր՝ Yerevanstyle.com

Մեկնաբանություններ