Երկուսն իրա՛ր միացրու. Քենեթ Քոփլանդ

524
keneth

«Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տիրոջը ընդունեցիք, Նրանում գնացեք. արմատացած և Նրանում շինված և հավատքում հաստատված, ինչպես որ սովորեցիք՝ աճելով Նրանում գոհությունով»: (Կողոսացիների 2. 6, 7)

Հաստատվել հավատքում և աճել գոհությունով: Այս օրերում սա հազվադեպ միասնություն է:

Այս մի քանի տարիների ընթացքում շատերն են սովորել հավատքի մասին, և շատերն էլ սովորել են առատ լինել գոհության մեջ: Բայց այս երկուսը միացնել իրար դժվարությամբ է ստացվում: Հավատքի մարդիկ անդադար ցանկանում են դավանել Խոսքը, բայց Աստծուն այդքան շատ չեն փառաբանում: Իսկ նրանք, ովքեր սիրում են փառաբանել Աստծուն, պարզապես ուզում են ցատկել, աղաղակել, պարել և լավ ժամանակ անցկացնել Տիրոջ մեջ: Նրանց ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ մոտեցում ցուցաբերել Խոսքի հանդեպ:

Հաջողությունը այս երկուսը միացնելու մեջ է:

Ուրեմն այդպես վարվի՛ր: Քո կյանքում միացրու այս երկու բաները: Երբ որևէ մարտահրավեր ես ստանում, մռայլ դեմքով մի՛ կանգնիր և սարսափած տեսքով մի՛ կառչիր քո հավատքից: Բարձրացրո՛ւ քո ձեռքերը և փառաբանի՛ր: Քո շուրջը կատարվող իրադրությունների մեջ սկսի՛ր շնորհակալություն հայտնել Աստծուն: Շարունակի՛ր գոհանալ, մինչև որ պատասխանը գա:

Խոսքի վրա կանգնելու փոխարեն թույլ տուր, որ Տիրոջ ուրախությունը դրդի քեզ փոքր-ինչ պարել  դրա վրա: Այն կօգնի քեզ ցանկացած տեղ շատ ավելի արագ գնալ… ու թե՛ դու և թե՛ Աստված այդ ընթացքում շատ լավ ժամանակ կունենաք:

Աղբյուր՝ hawatk.com

Մեկնաբանություններ