Եթե ունենայի միայն մեկ տարի

432
Եթե ունենայի միայն մեկ տարի

Անտոնին 40 տարեկան էր, երբ իմացավ, որ անբուժելի հիվանդ է և իրեն մնացել է ապրելու մեկ տարի։

Նա շատ հուսահատված էր և չգիտեր, թե ի՞նչ է թողնելու իր կնոջը մահից հետո։ Անցյալում Անտոնին երբեք մասնագետ նովելիստ չէր եղել, սակայն նա միշտ էլ գիտեր, որ ունի գրողի ներուժ: Եվ ահա, իր կնոջը իր մահից հետո որևէ արժեք թողնելու նպատակով, նա սկսեց գրել։ Նա համոզված չէր, որ նրա ստեղծագործությունները երբևէ կհրատարակվեն, սակայն դա միակ բանն էր, որ նա կարող էր անել այդ պահին։

Անտոնին սկսեց ջանասիրաբար գրել և մեկ տարում հասցրեց գրել 5 նովել։ Սակայն Անտոնին չմահացավ։ Նրա հիվանդությունը աստիճանաբար հետ քաշվեց և վերջապես լիովին անհետացավ։ Իր ամբողջ կյանքը նա ապրեց որպես հաջողակ նովելիստ և գրեց ավելի, քան 70 նովել։

Այդ ամենին նա չէր հասնի, եթե նրա կյանքում չլիներ այդ ճգնաժամային պահը, և եթե նա հուսահատությունից չօգտագործեր իր ամբողջ ներուժը։ Մեզանից շատերը նման են Անտոնիին։ Մեր ներսում պահում ենք մի մեծ ներուժ, և սպասում ենք մի ճգնաժամի՝ այդ ներուժը դուրս բերելու համար։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Եթե ունենայի մեկ տարի միայն ապրելու համար, կապրեի՞ արդյոք այլ ձևով։ Հատկապես ի՞նչ կանեիք»։

Աղբյուր՝ Ես քրիստոնյա եմ ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ