«Եվրատեսիլ 2016»-ում Ավստրալիայի ներկայացուցիչը ծառայում է հոգեգալստական եկեղեցում

1192

«Եվրատեսիլ 2016»-ում Ավստրալիան ներկայացնող Դամի Իմը տիրապետում է ուղղակի հրաշալի ձայնի, սակայն նրա հովիվը կարծում է, որ դա Սուրբ Հոգու ներգործության արդյունքն է:

Ժոզեֆ Խոնգը հանդիսանում է Բրիսբենի Ամբողջավետարանական եկեղեցու հովիվն արդեն ավելի քան 20 տարի: 1990-ական թվականներին Ավստրալիա տեղափոխվելուց հետո Դամի Իմի ընտանիքը սկսեց հաճախել հենց այդ հոգեգալստական եկեղեցի:

Հովիվ Խոնգը հայտնում է, որ երգելու շնորհը Դամիի մոտ արտահայտվել է Նրա Մկրտությունը ընդունելուց հետո:

«Սուրբ Հոգու զորությունը նրան տվեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Դրանից հետո նրա ձայնը և վերաբերմունքը դեպի երաժշտությունը փոխվեցին, դա դարձավ նրա տեսիլքը և երազանքը», — նշում է Հովիվ Խոնգը:

dami-im-pastor

Եկեղեցին նրա համար հանդիսացել է փորձադաշտ մեծաքանակ ունկնդրի առջև հանդես գալու համար: «Նրանք գիտեին, որ ես կարող եմ երգել և երբ անհրաժեշտություն էր լինում երգել, նրանք ինձ էին դիմում»:

Հովիվ Խոնգը պատմում է, որ Իմի ընտանիքը հանդիսանում է եկեղեցու ակտիվ անդամը և նույնիսկ նրա հետ մի քանի անգամ ուղևորվել են միսսիոներական ճանապարհորդությունների:

dami-im

Դամին իր մեծ երաժշտական կարիերան սկսեց 2013 թվականին և հասավ մեծ բարձունքների: 3 տարվա ընդացքում Դամին դարձավ Ավստրալական X-Factor մրցույթի հաղթող նաև նա իր երկիրը ներկայացրեց Շվեդիայում անցացված «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ իր «Sound of Silence» երգով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ հավաքելով 511 միավոր:

Աղբյուր՝ afmedia.ru

Թարգմանեց Կարո Հովակիմյանը

Մեկնաբանություններ