Գաղտնիք

332

Մի ծերունի իր թոռնիկի համար բացում է կյանքի շատ կարևոր մի գաղտնիք.

-Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի կռվին: Մի գայլն իրենից ներկայացնում է չարը՝ նախանձ, խանդ, էգոիզմ, նենգություն, դավաճանություն, բամբասանք, ամբիցիաներ, սուտ, իսկ մյուսը` բարին՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:

Թոռը մինչ սրտի խորքը հուզված պապու խոսքերից, մտորում է և հետո հարցնում.

— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտում և պատասխանում է.

— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես…

Մեկնաբանություններ