Հիսուսի արյունը հաղթանակ է տալիս

713
Հիսուսի արյունը

Հիսուսի արյունը մեր քավության, փրկության, հաղթանակի, կյանքի հաջողության գրավականն է:Առանց այդ արյան ոչ ոք չի կարող մոտենալ Աստծուն և հաղթանակ ձեռք բերել սատանայի հանդեպ:

Դու կարիք ունես կիրառելու այդ արյունը ամեն օր քո կյանքի և ընտանիքի համար: Հիսուսի արյունը մեզ փոխադրում է մեղքից դեպի արդարություն: Եբրայեցիս 10:19-20-ում ասվում է. «Համարձակություն ունեք սրբարանը մտնելու Հիսուսի արյամբ»:

Հիսուսի արյունը այն թանկարժեք կտակի հաստատումն է, որ մեզ փոխանցվեց իր մահվան և հարության միջոցով՝ հավիտենական կյանքի փրկությունով: Նույն Եբրայեցիս 9:16-ում ասվում է. «Որովհետև որտեղ որ կտակ կա, հարկավոր է, որ կտակարարի մահը մեջ մտնի: Որովհետև կտակը մեռնելուց հետո է հաստատ, որ նա երբեք զորություն չունենա, քանի որ կտակարարը կենդանի է»:

Սիրելի՛ս, այդ թանկ արյունը համայն մարդկության փրկության համար է: Դարձի՛ր դեպի Տերը և սրբվիր Հիսուսի արյամբ:

Նազիկ Անթանեսյան

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ