Գիտնականները՝ երեխաների զարգացման վրա երաժշտության ազդեցության մասին

439

Եթե երեխաները վաղ տարիքում երաժշտություն են լսում, ապա նրանք ավելի լավ են ընկալում խոսքի ռիթմը: Այդպիսի եզրակացության են հանգել շվեդ գիտնականները մի շարք փորձերից հետո, հայտնում է pk.kiev.ua-ը:

Նրանք ուսումնասիրել են 20 երեխաներից կազմված 2 խմբի ուղեղների ակտիվությունը տարբեր իրադրություններում: Առաջին խմբի երեխաների համար ծնողները մշտապես երաժշտություն են միացրել, իսկ երկրորդի համար չեն միացրել, որոնք խաղացել են լուռ և լռության մեջ:

Պարզվել է՝ այն երեխաները, ովքեր խաղացել են երաժշտության ներքո, ավելի արագ են նույնականացրել մեծահասակների ձայների հնչյունները: Գիտնականների կարծիքով՝ երաժշտությունը նպաստում է երեխայի ավելի վաղ մտավոր զարգացմանը և կարևոր դեր է խաղում նրա իմացական զարգացման մեջ:

Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս վաղ մանկությունից երեխաների համար երաժշտություն միացնել:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ