Գիտնականները նկատել են նորածինների ուղեղի աճի սրընթաց տեմպեր

475

Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ այն կյանքի առաջին 3 ամսում աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն:

Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ, քան աղջիկներինը: Ավելի արագ աճում են ուղեղի այն բաժինները, որոնք պատասխանում են շարժողական ֆունկցիաներին, իսկ հիշողության հետ կապված մասերն աճում են դանդաղ:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտությունների ընթացքում պարզել են, որ նորածնի ուղեղը օրական աճում է 1%: Երեք ամսից հետո աճման տեմպը նվազում է՝ հասնելով օրական 0,4%-ի:

Համեմատած մի քանի տարի առաջ ծնված երեխաների հետ, ժամանակակից երեխաները զարգացումով 4%-ով առաջ են անցել նրանցից:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ