Աստվածային սերը քո կյանքում

573

«Սիրելիներ, միմյանց սիրենք, որովհետև Սերն Աստծուց է»: ֊ Ա Հովհաննես 4:7

Ա Կորնթացիս 13֊րդ գլուխը խոսում է սիրո մասին: Համաձայնեք, որ սերը մեծ խորհուրդ ունի: Աստծո պատվերն ու կամքն է, որ մենք սիրենք անվերապահ սիրով: Եվ միմյանց սիրելով է, որ մեր մեջ արտացոլվելու է աստվածային սերը:

Մի պահ մտածիր, թե քո կյանքում որ բնագավառերում կարող է դրսևորվել և երևալ այդ սերը. Ներողամտություն. Կարիք ունե՞ս ներելու ինչ-որ մեկին: Աստվածային սերը թող դրսևորվի քո մեջ և հետևանքը լինի ներումը:

Զղջում. Որևէ հանցանք ես կատարել, նեղացրել ես մեկին, մեղք ես գործել… նույն սերն է, որ բնակվելով քո մեջ՝ կարող է քեզ տանել ճշմարիտ ապաշխարության ու զղջման: Կարիքի կամ նեղության, դժվարության մեջ ե՞ս: Շարունակիր հավատարիմ մնալ Աստծուն, Շարունակիր սիրել Նրան: Հիշիր, որ առանց սիրո ամեն բան ունայն է:

«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներո խոսեմ ու սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես կլինեմ, կամ հնչող ծնծղաների»: ֊ Ա Կորնթացիս 13:1

Էդուարդ Հարությունյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ