Գյուղացու պահանջը

482

Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձր ու վտանգավոր տեղում, բարձրաձայն օգնություն է կանչում:

Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.

— Տեր Աստված, օգնիր ինձ: Արդեն չգիտեմ, թե ինչ անեմ: Ամենուր փնտրեցի տան բանալին, բայց չգտա: Եվ այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում դուրս գալ:

Այդ կողմերով անցնող հրեշտակը նկատում է, որ գյուղացին կանգնած է կտուրի վտանգավոր տեղում, գալիս է ու ասում.

-Ով մարդ, գրպանիդ մեջ լավ նայիր, և այս վտանգավոր վայրից իջիր: Բանալին գրպանումդ է, իսկ դու ուզում ես, որ Աստված երկնքից իջնի ու քո տան բանալին գրպանիցդ հանի, տա քեզ:

Կյանքում կան իրավիճակներ, երբ մարդիկ անհարկի կերպով Աստծուց խնդրում կամ նույնիսկ պահանջում են իրենց փոխարեն կատարել այնպիսի բաներ, որոնք իրենք ունակ են հաղթահարելու, եթե մի փոքր զգոն, ուշադիր ու խորագետ լինեն: Սակայն բողոքում են, թե ինչու է Աստված լռում…

Ու իրենք իրենց գցում են դեպի փորձության և վտանգի մեջ:

Աղբյուր՝   GOD is good all the time  ՖԲ էջ

Մեկնաբանություններ