Խոսք շնորհակալության. Հարութ Ներսեսսյան

253

Հարգելի բարեկամներ,

Նոր կորոնավիրուսի համաճարակն առիթ է ստեղծել մտածելու կյանքի, դրա իմաստի մասին, մեր առաջնահերթությունների ու ձգտումների մասին:

Մենք նաև պետք է գիտակցենք մեր օրհնություններն ու շնորհակալ լինենք նրանց համար, որ վտանգում են իրենց առողջությունը` ծառայելու համար Հայաստանի ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Անհնար է հիշատակել բոլորին, բայց ահա մի ցանկ, որ չպետք է մոռանալ. ՀՀ Կառավարությունն իր տարբեր գերատեսչություններով, հատկապես Առողջապահության նախարարությունը: Բուժաշխատողներ` մեր հիվանդանոցներում, դարմանատներում ու դեղատներում:

Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են սննդամթերքի արտադրության ու մատակարարման գործում, Ոստիկանությունը, որ ապահովում է հանրային անվտանգություն, հասարակական տրանսպորտի աշխատողները, նրանք, ովքեր մաքուր են պահում մեր քաղաքները, հավաքում ու հեռացնում են մեր առօրյա թափոնները:

Հարութ Ներսեսսյան ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

Որպես Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, որոնք օրինակելի ծառայության, համագործակցության ու ստեղծարարության հոգի դրսևորեցին` հարմարեցնելով մեր ծառայություններն այս մարտահրավիրող ժամանակներին:

Առաջարկում եմ մեր ընթերցողին` նշել նրանց, ում կցանկանային երախտագիտություն հայտնել այս հարափոփոխ ժամանակներում:

amaa.am

Մեկնաբանություններ