Հարուստն ու ավելի հարուստը

744

Հարուստ ընտանիքի հայրը մի անգամ որդուն տարավ գյուղ, ցույց տալու համար, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ:

Նրանք մի ամբողջ օր՝ ցերեկ ու գիշեր անց կացրին մի շատ աղքատ ընտանիքի տանը: Իսկ երբ վերադարձան իրենց տուն, հայրը հարցրեց որդուն.

— Քեզ դուր եկա՞վ ճանապարհորդությունը:
— Հրաշալի էր, հայրիկ:
— Տեսա՞ր, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ, — հարցրեց հայրը:
— Այո:
— Եվ ի՞նչ սովորեցիր դրանից:

Որդին պատասխանեց.

— Ես տեսա, որ մենք մի շուն ենք պահում մեր տանը, իսկ նրանք չորսն ունեին: Մենք մեր բակում լողավազան ունենք, իսկ նրանք մի ամբողջ ծովածոց, որի ծայրն էլ չէր երևում: Գիշերը մենք մեր այգին լամպերով ենք լուսավորում, իսկ նրանց աստղերն են լուսավորում: Մենք մեր բակում այգի ունենք, իսկ իրենք՝ դաշտեր ու այգիներ, որ հասնում են մինչև հորիզոն:

Հայրը կորցրել էր խոսելու ունակությունը ու ապշած նայում էր որդուն:

Իսկ որդին ավելացրեց.

— Շատ շնորհակալ եմ, հայրիկ, որ ցույց տվեցիր, թե ի՜նչ հարուստ էին այդ մարդիկ:

Մեկնաբանություններ