Հավատք, որը բխում է Աստծո Խոսքից

533

Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։ Հռոմեացիս 10.17:

Սիրելի՛ Աստծո զավակներ, մենք ապրում ենք վերջին ժամանակներում, և Աստծո Սուրբ Հոգին մեզ հավատքի կյանքով ապրելու կոչ է անում այսօր: Մեր ներսում եղած ողջ իմացությունը կենդանություն պիտի հագնի՝ ցուցադրելու Աստծուն և նրա փառավոր զորությունը:

Հիսուսն ասաց.
Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։ Հովհաննու Ավետարան 6.63:

Բացահայտի՛ր Աստծո Խոսքը քեզ համար: Ահա Աստծո Խոսքի որոշ հատկանիշներ.

1. Աստծո Խոսքը կենդանի է

Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եբրայեցիս 4.12:

Դու կարիք ունես կենդանացնելու քո հավատքը Աստծո Կենդանի Խոսքի միջոցով:

2. Աստծո Խոսքը ճշմարտություն է

Սրբացրու նրանց Քո ճշմարտությամբ. Քո խոսքը ճշմարտություն է: Հովհաննու 17.17:

3. Աստծո Խոսքը լույս է

Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։ Սաղմոս 119.130:

Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։ Սաղմոս 119.105:

Դու կարիք ունես լուսավորելու ինքդ քեզ Աստծո Խոսքով:

4. Աստծո Խոսքը ազատում է մեղքից

Քո խոսքերը թաքցրեցի իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ Քո դեմ: Աաղմոս 119.11:

Դու կարիք ունես մեղքի ճնշումներից ազատ ապրել Աստծո Խոսքի օգնությամբ:

5. Աստծո Խոսքը բժշկում է

Իր խոսքն ուղարկեց ու բժշկեց նրանց ու կործանումից ազատեց նրանց: Սաղմոս 107.20:

Դու կարիք ունես բժշկվելու և ազատագրվելու Աստծո Խոսքով:

6. Աստծո Խոսքը զենք է

Եվ վերցրեք փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է: Եփեսացիս 6.17:

Դու կարիք ունես զինավորվելու Աստծո Խոսքի զենքով հաղթության համար:

7. Աստծո Խոսքը հաց է

Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ Ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից: Մաթևոս 4:4:

Դու կարի՛ք ունես ամեն օր սնվելու Աստծո Խոսքով: Հիսուսն է Աստծո Խոսքը:

Սկզբում էր Խոսքը. Խոսքը Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր: Հովհաննու 1.1:

Դու կարիք ունես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ՛Ն՝ ԱՍՏԾՈ ԿԵՆԴԱՆԻ ԽՈՍՔԻՆ:

Արտակ Ասատրյան

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ