Հետաքրքիր փաստեր

665

Նոյի պապը՝ Մաթուսաղան, որը ապրել է սերնդաբանության մեջ նշված մարդկանցից ամենաերկարը՝ իննհարյուր վաթսուն իննը տարի, մահացել է ջրհեղեղի սկսվելու տարին:

Նոյի հայրը՝ Ղամեքը մահացել է ջրհեղեղը սկսվելուց հինգ տարի առաջ: Այսինքն նա լսել է Նոյի քարոզչությունը և տեղյակ էր Աստծո դատաստանից:

Նոյի եղբայրներն ու քույրերը չեն մտել տապան, որոնք տարիքով ավելի փոքր էին, քան Նոյը:

Ղամեքը մահացել է յոթ հարյուր յոթանասուն յոթ տարեկանում, այդ ժամանակ նրա հայրը՝ Մաթուսաղան, իննհարյուր վաթսուն չորս տարեկան էր:

Նոյը ծնվելիս նրա մեծ պապը՝ Ենովքը, որը հափշտակվեց երկինք չորս հարյուր երեսուն չորս տարեկան կլիներ:
Ծննդ. 5:22 – ում ասվում է, որ Ենովքը քայլեց Աստծո առաջ: Այսպիսի խոսք գրված է նաև Նոյի մասին 6:9 – ում:

Հետաքրքիր է նաև, որ Նոյի հարսները, որոնք նրա սերունդից չէին, առանց որևէ հակառակություն ցույց տալու մտան տապան, ի տարբերություն Ղովտի փեսաների:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ