Հիշողությունը լավացնելու 3 տարբերակ

599

Եթե սկսել եք մոռանալ ամենատարրական բաների մասին, ապա ճիշտ ժամանակն է հիշողության մասին մտածելու համար:

Դրա համար հարկավոր է ընդամենը մի քանի պարզ քայլեր ձեռնարկել: Դրանք շատ ժամանակ և ջանք չեն պահանջի:

Ազատվե՛ք ավելորդ քաշից

Շվեդ գիտնականների կարծիքով ավելորդ կիլոգրամներն ազդում են հիշողության որակի վրա: Ավել կիլոգրամներն ազդում են սրտի աշխատանքի վրա, արդյունքում, ուղեղն անհրաժեշտ սնունդ չի ստանում:

Վերանայե՛ք մարզումների ծրագիրը

Ցանկացած ֆիզիկական ակտիվություն դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Օգտագործե՛ք ճիշտ մթերքներ

Սննդակարգում ներառեք ձկան յուղ, ձու, ընկույզ, կաթ, մեղր: Մի մոռացեք նաև շատ ջուր խմել, քանի որ ուղեղի 90%-ը բաղկացած է ջրից:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ