Հիշում եմ և պահանջում

639

Հայց. Ավետ. եկեղեցիների և ՀԱԸ-ի անդամները Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության այս սև էջը, չի մոռանա այն տանջանքները, որ բաժին ընկան մեր հայրերին, մայրերին, եղբայրներին և քույրերին:

Եվ այսպես, ամեն տարի Ապրիլի 24-ին ազգովի կգանք այստեղ և կհարգենք մեր նախնիների սուրբ հիշատակը:

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ