Հիսուսի քավչարար մահը

335

Աստծո սերը չի ժխտում Նրա արդարությունը և մեղքի դատաստանը: Խաչը Աստծո սիրո և միևնույն ժամանակ Նրա արդարության պահանջի բավարարումն է: Խաչին խաչաձևվեցին Աստծո սերն ու արդարությունը:

Հետևյալ պատմությունը լուսաբանում է Հիսուսի քավչարար մահվան նշանակությունը:

«Մի դատավոր դատաքննության էր ենթարկում իր որդուն՝ երթևեկության կանոնները խախտելու պատճառով: Մի կողմից դատավորը պարտավոր էր դատավճիռ կայացնել, մյուս կողմից խղճում էր իր մեղավոր որդուն: Բայց և այնպես, լինելով արդարդատավոր, նա կայացրեց դատավճիռը և տուգանեց որդուն, թեև վերջինս գրոշ անգամ չուներ: Այնուհետև, հանելով թիկնոցը և թողնելով պաշտոնի վայրը, դատավորը կանգնեց որդու կողքին և նրա փոխարեն վճարեց»:

Մենք անկարող էինք մեր մեղքերի պատիժը վճարել: Աստված մահվան վճիռը հանեց մեր վրայից, իջավ երկնքից Քրիստոսի անձով և վճարեց մեր պատիժը՝ կրելով մեր մեղքերը խաչի վրա:

«Եվ սրանում երևաց Աստծո սերը մեր հանդեպ, Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի Նրանով կյանք ունենանք: Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն՝ որպես քավություն մեր մեղքերի» (Ա Հովհ. 4.9-10):

Աղբյուրը՝ ԳԱՆՁ

Մեկնաբանություններ