Հիսուսն է օրհնության աղբյուրը

296

«Որովհետև Մովսեսին ասում է. Ում որ պիտի ողորմեմ, կողորմեմ, ում որ պիտի գթամ, կգթամ: Ուրեմն՝ մարդու ուզելուց կամ ջանքից չէ, այլ Աստծուց, որ ողորմում է» (Հռոմեացիս 9.15-16):

Աստված կարող է իմ ու քո անապատը ծաղկեցնել, Աստված կարող է օրհնել ինձ ու քեզ ցանկացած վայրում: Աստված չի ասում նստիր ու սպասիր օրհնություններին: Գնա, աշխատիր, վազիր, ծառայիր, բայց թող ամեն սպասելիքներդ լինեն ամենակարող Աստծուց: Օրհնությունները երբեք պայմանավորված չեն տեսանելի երևույթներով:

Աբրահամը պատրաստ էր գնալու այնտեղ, ուր Տերն էր առաջնորդում, իսկ Ղովտն ընտրեց աչքին հաճելի և առատ երևացող վայրը: Կարո՞ղ ենք արդյոք ես և դու էլ ունենանք նմանատիպ վստահություն առ Աստված:

Երբեմն մենք սկսում ենք առավել ուշադրություն դարձնել այն բաներին, ինչ չունենք, սակայն… ի՞նչ ունես այսօր դու: Աստված պատրաստ է օրհնել քո ունեցածը: Սամսոնը մի ամբողջ բանակ կոտորեց էշի ծնոտով, Աստված Մովսեսին Փարավոնի մոտ ուղարկեց իր իսկ ունեցած միակ գավազանով:

Այլևս մի սպասիր, վեր կաց և սկսիր գործել, որովհետև օրհնողն Աստված է, Նա է ոչնչից ամեն բան ստեղծողը…

Կարեն Թադևոսյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ