Հնդկաստանում շարունակվում են բռնությունները քրիստոնյաների նկատմամբ

173

«Fides» գործակալության տեղեկացմամբ Հնդկաստանի Չաթիսգարհ նահանգում ավելի քան 40 հինդուիստ ծայրահեղականներ ներխուժել էին հիսունական քրիստոնյաների աղոթքատուն:

Նրանք ընդհատել էին ծառայությունը, սպառնացել քրիստոնյաներին և իրենց հետ տարել էին Աստվածաշնչերը: Հնդիկ քրիստոնյաների համաշխարհային խորհրդի նախագահ Սաջան Ջորջը ասել էր. «Չաթիսգարհ նահանգը առաջին տեղում է արմատական հինդուիստների թվով, ովքեր փորձում են խեղդել կրոնական ազատությունը»:

Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ ապրիլի 5-8-ը Հնդկաստանի Գոա նահանգում անցկացվում է կոնֆերանս, որի կենտրոնական թեման  քրիստոնյաներ դեմ հալածանքները և բռնարարքներն են:

Մեկնաբանություններ