Հոգեբանները պատմել են, թե ինչպես մարդուց ճիշտ ներողություն խնդրել

1814

Օհայոյի համալսարանի աշխատակիցները 755 կամավորի մասնակցությամբ կատարել են երկու փորձ: Գիտնականները պարզել են, որ իդեալական ներողությունը կազմված է վեց կարևոր բաղադրիչներից, սակայն դրանք հավասարապես կարևոր չեն, հայտնում է The Hindustan Times-ը:

Հետազոտողները հետևել են ներողություններին մասնակիցների արձագանքին: Այսպես՝ ներողություն խնդրողները ապսոսանք են հայտնել, բացատրել են, ընդունել են իրենց սխալը, զղջացել են, առաջարկել են ամեն ինչ ուղղել և ներողություն են խնդրել: Կամավորները գնահատել են բոլոր 6 բաղադրիչները, ապա գիտնականները դրանք դասավորել են ըստ կարևորության աստիճանի:

Մասնագետները հայտնաբերել են, որ ամենակարևորը եղել է պատասխանատվության ընդունումը: Փորձերի մասնակիցները նաև համարել են, որ ներողություն խնդրելիս մեծ դեր կարող են խաղալ նաև մարդու ձայնը և զգացմունքները:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ