Հոգևոր պատերազմն իրականություն է

597

Քրիստոնյաները պետք է գիտակցեն, որ իրենք թշնամի ունեն և պետք է սովորեն հաղթել նրան:

Հավատացյալները պետք է դիմակայեն դիվական ակտիվությանը, որը հատկապես աճում է օկուլտիզմի, կեղծ ուսուցումների և ոգեհարցության ոլորտներում: Բոլոր եկեղեցիները պետք է սովորեն իրազեկված լինել թշնամու մասին, որպեսզի հաղթեն մարտում և ազատագրեն ոչ միայն իրենց, այլև մյուս հավատացյալներին:

Բոլոր քրիստոնյաները պետք է իմանան, որ իրենք իշխանություն և զորություն ունեն չարի վրա: Այդ իշխանությունը տրված է նրանց Աստծուց, որովհետև Նա գիտի, որ մենք դրա կարիքը շատ ունենք:

Սատանան ցանկանում է ամրություններ կառուցել մեր կյանքում, որոնց միջոցով հնարավոր կլինի կոտրել մեզ կամ խանգարել Տիրոջ հետ մեր ունեցած ընթացքը: Ամրությունը ինչ-որ բան է մարդու կյանքում, որը կառավարվում է թշնամու կողմից: Հոգևոր պատերազմի մասին բավարար գիտելիք չունենալու պատճառով շատ քրիստոնյաներ չգիտեն, թե ինչպես վարվեն սատանայի հարձակումների ժամանակ:
Սատանայի գլխավոր նպատակը ցավ պատճառելն է, մեղադրելը, սպանելն ու կորցնելը: Նա խաբեության միջոցով ամեն կերպ փորձում է մարդկանց մեղքի մեջ գցել՝ ստիպելով նրանց մեղանչել Աստծո դեմ:

Հիսուսը զորեղ է սատանայից և նրա դևերից, և անգամ համեմատելու անհրաժեշտություն չկա: Հիսուսն Արարիչ է, իսկ սատանան և նրա դևերը ստեղծված արարածներ են: Հիսուսը հաղթել է սատանային՝ վերցնելով նրանից մահվան և դժոխքի բանալիները: Հիսուսը մեզ իշխանություն է տվել քանդելու սատանայի բոլոր գործերն ու ծրագրերը:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ