Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով

240

Ամերիկյան Միսսիսիպի նահանգի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հաստատել է օրինագիծը, համաձայն որի հոգևորականներին թույլատրվում է հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով:

Այս հարցը լրջորեն սկսեցին քննարկել Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ եկեղեցական ծառայության ժամանակ հանցագործը հրազենային կրակոցով սպանել էր եկեղեցու հովվին և հինգ հավատացյալների:

«Եկեղեցու ինքնապաշտպանությունը Աստծուց տրված իրավունքն է»-հայտարարել էր Միսսիսիպի նահանգի Սենատի արդարադատության հարցերով կոմիտեի նախագահ Շոն Տինդելը: Առաջիկայում օրենքը ներկայացվելու է նահանգի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը:

Մեկնաբանություններ