Հորդոր․Բանաստեղծություն

357

Լավ է ապրես, քան թե պատմես
Երեկվա քո խինդն այսօր,

Լավ է կիսվես, քան թե պահես
Գիտելիքներդ ամեն օր:

Թե սոխակ ես, լավ երգ երգիր,
Հերիք դատես լսողին,
Թե տեղյակ ես, սուտը հերքիր,
Նյութ մի տուր բամբասողին:

Թե գիտակ ես, գյուտ արարիր,
Այլոց մտքերն հանգիստ թող,
Թե գետակ ես, մի՛ վարարիր,
Ծովից անցնել չես կարող:

Լավ է սնվես քո ջերմոցից,
Քան թե այլոց բաղն ավիրես,
Այրվիր քո սեփական բոցից,
Օտար հուրը բավ է սիրես:

Ով դու մանուկ, ամեն հեքիաթ
Քնաբեր չէ, որ լսես,
Խոսքը թանկ է, քան թե արծաթ,
Միայն թե տեղի՛ն խոսես:

Ամեն մի սուտ ասք պատմողին,
Ականջ մի դիր լրջորեն,
Չլսված խոսք քարոզողին,
Դու բարևիր զգուշորեն:

Ամեն մեկն էլ ժամանակին
Մեծ կլինի տարիքով,
Մինչ այդ շտապիր շաղբիդ տակին,
Մեծ լինես գործ ու մտքով:

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ