Հրեշտակների բնույթը

610

1. Հրեշտակները մարդիկ չեն

Աստվածաշունչը տարբերություն է դնում «խավարի հրեշտակների» և «կատարյալ արդարների հոգիների» միջև (Եբր. 12։22-23)։ Մեղանչման արդյունքում մարդը դարձել էր հրեշտակներից ցածր, իսկ Քրիստոսի մեջ վերստին ծննդի շնորհիվ դառնում է նրանցից բարձր (Եբր.2։7, Սաղմ. 9։6)։ Ապագայում հավատացյալները Հիսուս Քրիստոսի հետ միասին դատելու են հրեշտակներին (1 Կորնթ.6։2-3)

2. Հրեշտակները անմարմին են

Հրեշտակները մարդիկ չեն։ Նրանք չունեն մարմին և արյուն։ Նրանցից շատերը սպասավոր հոգիներ են, որոնք կատարում են Աստծո հանձնարարությունները` ծառայելով մարդկանց։ Չար հրեշտակների սատանայական զորաբանակը (պիղծ հոգիների, դևերի) դեմ է դուրս գալիս Աստծուն հավատացող մարդկանց, ովքեր պատերազմում են «…իշխանությունների և պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփես. 6։12, Եբր. 1։7-14, Սաղմ. 104։4)։ Ի տարբերություն մարդկանց, հրեշտակներն անմարմին են, այսինքն` չունեն ֆիզիկական մարմին, բայց երբեմն դառնում են տեսանելի մարդկային աչքին կամ հոգուն։

3. Հրեշտակները ժողովուրդ չեն

Հրեշտակները միավորված են են մեծ խմբերի կամ երկնային զինվորականության տեսքով։ Նրանք չեն համարվում ժողովուրդ, ինչպես երկրի տարբեր ազգերը (Սաղմ.149։2)։ Հրեշտակները չեն ամուսնանում և չեն մեռնում(Ղուկ.20։34-36)։ Հին ուխտում հրեշտակները անվանված են «Աստծո որդիներ», բայց նրանց երբեք չեն անվանում հրեշտակի որդիներ(Հոբ.1։6; 2։1; 38։7; Ծննդ.6։2-4)։ Հրեշտակները արական սեռի արարածներ են (Ղուկ.24։4, Մարկ.16։5)։ Նրանք ինքները չեն կարող ստանալ փրկություն կամ օգնություն Աստծուց, բայց իրենց առաջադրանք է օգնել Աբրահամի սերնդին(Եբր.2։16)։

4. Հրեշտակները լայն գիտելիքներ ունեն

Հրեշտակներըւ տիրապետում են հսկայական գիտության և իմաստության, սակայն, նրանք ինչպես մարդիկ ամենագո չեն (2Թագ. 14։20; Մատթ.24։36)։ Պողոսը հրեծտակներին որպես վկա կանչեց(1Տիմ.5։21)։ Անգամ ընկած հրեշատկների իամստությունն ու գիտելիքները գերազնցում են մարդկայինին(Ղուկ.4։34), սակայն նրանք ամեն բան չգիտեն։ Պետրոսի առաջին ուղերձում գրված է, որ երկնային հրեշտակները ցանկանում են քննել(հասկանալ) փրկության գաղտնիքը։

5. Հրեշտակներն ուժեղ են

Հրեշտակները մարդկանցից ուժեղ և զորավոր են (2Պետր.2։11; Սաղմ. 103։20; 2Թես.1։7)։ Նրանք ազատեցին առաքյալներին բանտից (Գործք.5։19; 12։7) և գլորեցին հսկայական քարը Հիսուսի գերեզմանից(Մատթ.28։2)։ Բայց նրանք ամենագո չեն, ինչպես Աստված, նրանց զրությունը սահմանափակ է, ոչ Միքայել հրեշտակապետը, ոչ երբեմնի Արուսյակը, այժմ սատանան չունեն անսահման իշխանություն (Հայտն.12։7; Դան.10։13; Հուդա.9; Հոբ.1։12; 2։6)։

6. Հրեշտակները ամենագո չեն

Ի տարբերություն Աստծո, հրեշտակները չեն կարող միաժամանակ գտնվել մի քան տեղում։ Նրանք քայլում են երկրի վրա և նրանց հնարավոր է ուշացնել ճանապարհին(Հոբ.1։7; Զաք.1։11, 1Պետր.5։8; Դան.9։21-23; 10։10-14, Եբր.1։14)։ Ընկած հրեշտակները համարվում են ընկած Արուսյակի` սատանայի ծառաները (2Կորնթ.11։15)։

Հատված Սիստեմատիկ աստվածաբանություն 2 թեմայից

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ