Հույսը և հավատքը

527

«Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր. Այս երեքը, և սրանցից մեծը սերն է» (Ա Կորնթացիս 13:13)։

Հույսը ավելի լավ հասկանալու համար, պետք է այն նայել հավատի հետ միասին: Հավատքը ներկան է, իսկ հույսը՝ ապագան: Մեզ հաճախ որոշ բաներ ավելի շուտ են հարկավոր, դրա համար մենք ավելի շատ ընտրում ենք հավատքը: Սակայն միշտ չէ, որ այդ շտապողանակությունը Սուրբ Հոգուց է:

Ինչո՞ւ է Աստված ուզում մեզ լցնել հույսով: Աստվածաշունչը սովորեցնում է, որ հրաշքը առաջանում է հավատքից, այլ ոչ՝ հակառակը: Հիսուսը շատ տեղերում հրաշքներ չէր անում, քանի նոր մարդիկ ծայրահեղ անհավատ էին:

Հավատը և հույսը միահյուսված են: Հավատը համոզված է ներկայի համար, հույսը՝ ապագայի:

«Ինչպես որ էլ գրված է, թե Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում և  չլինող բաները լինողի պես է կանչում։ Որ առանց հոյսի՝ հույսով հավատաց՝ թե շատ ազգերի հայր կլինի. Ինչպես ասվեցավ՝ թե  այնպես պիտի լինի քո զավակը» (Հռոմեացիս 4:17-18)։

Այս համարներում ցույց է տրված հավատի և հույսի միահյուսումը: Աստված ասաց, որ կլինի, բայց չասաց, թե՝ երբ: Աստված հեռավոր բանի համար հույս տվեց, որը մի օր իրականացավ:

Մենք կարիք ունենք հույսի, որ Աստված իր խոստումները իրականացնի մեր կյանքում: Հավատը և հույսը չեն կարող փոխարինել միմյանց, այլ նրանք լրացնում են՝ մեկը մյուսին:

Հավատը տալիս է Սուրբ Հոգին և Նա չի կարող տալ  քեզ մի բան, որը Իր կամքով չէ:

Այն, ինչ որ ներկայի համար է, վերցնում ենք հավատքով, իսկ ինչ ապագայի՝ հույսով սպասում ենք: Հույսը ամոթով չի թողնում, այն համոզվածություն է, որ Տիրոջ ասածը լինելու է: Մենք պետք է հավատքով աղոթենք և հույսով սպասենք պատասխանին: Երբեմն մենք մեր շատ ցանկանալը շփոտում ենք հավատքի հետ: Մեր հավատքը չի կարող Աստծո համքը կոտրել:

Մեր հույսը պետք է վստահ լինի Աստծո վրա: Աստված ամեն բան կարող է անել: Անցյալը, ներկան և ապագան նրա ձեռքերում է:

Էդուարդ Հարությունյան

Աղբյուրը՝ VernatunChurch.am

Մեկնաբանություններ