Արտեմ Վալտեր․ «Արմենիա»

1836

Արտեմ Վալտեր․ «Արմենիա»

Իմ անունը հայ է,
Ազգանանունս՝ ՅԱՆ,
Ես գալիս եմ շատ հեռու խորքերից պատմության,
Ճանաչում են իմ
Էրեբունի-Երևան
Քըրքորյան, Դարչինյան, Ազնավուր ու Թանքյան։

Իմ անունը հայ է,
Շինարար, զինվոր,
Տունը իմ ավերել են, ես կառուցել եմ նորը
Մեզ փորձել են ջնջել,
Մենք ստեղծել ենք սփյուռք,
Չենք թողնի կրկնվի պատմությունն անգութ։

Արմե՛նիա,
Առաջինը դու ես մոտեցել խաչին,
Մինչ այսօր ունես հերոսներ ու
Ոչ էլ մի լուսին
Չի խիզախի,
Պինդ է քո սահմանը
Ես եմ քո պաշտպանը։

Արմե՛նիա,
Քեզ կառուցել են հավատով հզոր,
Դու վերածնվել ես քո մոխրից,
Սնվել ես լույսով,
Հասել մինչ այսօր
Պինդ է քո սահմանը
Ես եմ քո պաշտպանը։

Իմ անունը հայ է,
Իմ ոգին՝ հայկական,
Տասնինը տասնհինգը չի կոտրել ինձ անգամ,
Ճանաչում են մեր
Հաղթանակն Արցախյան,
Եռանկյունը ուժեղ՝ Սփույռք,Արցախ,Հայաստան։

Իմ անունը հայ է,
Գիրը իմ՝ հայերեն,
Ես գրել եմ շարական, աղոթք ու տաղեր,
Երբ թվում էր չկա
Ելք` տեսել ել եմ հույս,
Ես տանում եմ խաչը իմ դեպի լույս։

Մեկնաբանություններ