Ի՞նչ հոգի է տվել մեզ Աստված. Ռաֆի Շահվերդյան

473

Սուրբ Հոգին Աստծո հրաշալի պարգևն է իր զավակներին: Հարկավոր է ճանաչել Աստծո տվածը և այն գործածել հավատքով:

Պողոս առաքյալը երեք անգամ շեշտում է, թե Աստված մեզ ի՞նչ հոգի չի տվել և ի՞նչ հոգի է տվել: Դրա համար էր նա հաջողակ և գիտեր՝ ում էր հավատացել: Բ Տիմ. 1.12: Նա գիտեր, թե ինչ հոգի էր տիրում իր վրա:

Աստծո հոգին, և ոչ թե աշխարհի հոգին:

«Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ». Ա Կոր. 2.12:

աշխարհի հոգին մեզ չի տվել
աշխարհը մեզ չի ճանաչում. Ա Հովհ. 3.1
աշխարհը մեզ ատում է. Ա Հովհ. 3.13
աշխարհը չարի մեջ է կենում. Ա Հովհ. 5.19
Աշխարհում է աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը, կյանքի ամբարտավանությունը. Ա Հովհ. 2.16: Աստված մեզ չի տվել այս հոգին՝ աշխարհի պես մտածելու և ապրելու համար:

Նա մեզ տվել է այն հոգին, որ Աստվածանից է:
«Աստվածանից» նշանակում է Աստծո կողմից, Աստծո օրենքներով, Աստծո հատկանիշներով և Աստծուց բխած:

Այս հոգով ճանաչում ենք Աստծո տվածները:
Ձեր մեջ այն հոգին է, որով ճանաչում ենք Աստծո տված պարգևները: Այն մեզ սովորեցնում և առաջնորդում է. Հովհ. 16.13, Ա Հովհ. 2.27: Այն մեզ ճանաչեցնում է Աստծո խորքերը. Ա Կոր. 2.14-16: Մենք հարուստ ենք Աստծո Հոգով: Աշխարհի հոգին չպետք է իշխի մեզ վրա, որովհետև այն մեզ չի տրվել:

Ռաֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ