Ինչո՞վ է ձիթապտուղը օգտակար օրգանիզմի համար

401

Գիտնականները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում ընդգրկել ձիթապտուղ: Դա կապված է այդ մթերքի տարբեր օգտակար հատկությունների հետ:

Ձիթապտուղը օգնում է նվազեցնել սրտանոթային տարբեր հիվանդությունների ռիսկը, իջեցնում է արյան ճնշումը, ինչպես նաև կարգավորում խոլեստերինի մակարդակը, հայտնում է VistaNews-ը:

Այդպիսի օգտակար հատկությունների պատճառը չհագեցած թթուներն են, ինչպես նաև E վիտամինի առկայությունը: Ձիթապտուղը կարող է նաև օգնել կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև մեղմացնել ցավը: Դրանից բացի՝ այն հեշտացնում է ներքին օրգանների աշխատանքը և բարելավում ինքնազգացողությունը: Այն նաև դրական է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա:

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ