Ինչպե՞ս ձգտել առաջինին

344

«Եվ այն կանչված մարդկանց էլ մի առակ խոսեց, տեսնելով՝ թե ինչպես առաջի տեղերն էին ընտրում. Եվ ասաց նրանց. Երբ որ մեկից հարսանիք ես կանչվում, մի նստիր առաջի բարձի վրա. Միգուցե քեզանից մի առավել պատվավորը լինի կանչված նրա կողմից։ Եվ նա՝ որ քեզ և նրան կանչեց, գա և քեզ ասի. Սրան տեղ տուր. Եվ այն ժամանակ սկսես ամոթով վերջի տեղը նստել։ Բայց երբ որ կանչվում ես, գնա վերջի տեղը նստիր. Որպեսզի, երբ որ քեզ կանչողը գա, ասէ քեզ. Բարեկամ, վերեւ նստիր. Այն ժամանակ քեզ հետ նստողների առաջին փառք կ’լինի քեզ։ Որովհետև ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կխոնարհվի. Եվ ով որ իր անձը խոնարհեցնում է` կբարձրանա» (Ղուկաս 14.7-11)։

Հիսուսին հրավիրել էին մի խնջույքի և երբ Նա ներս մտավ, տեսավ, որ մարդիկ  ձգտում էին առաջին տեղերը զբաղացնել  և խոսեց նրանց հետ: Սա ներկայացնում է մարդկության կյանքը, մարդիկ միշտ ձգտում են առաջին տեղին, բոլոր վայրերում ու բոլոր ասպարեզներում:

Առաջինը լինելու, լավագույնը լինելու հատկությունը կա մեր մարդկային էության մեջ: Ադամից, Եվայից, Կայենից էլ սկսած մարդիկ ձգտում են առաջինը լինել:

Բայց ո՞ւմ հետ համեմատած է մարդ ցանկանում առաջինը լինել: Երբ մարդը ձգտում է առաջընթացի դա շատ ճիշտ է, բայց երբ Նա ձգտում է ուրիշներից առաջ անցնել` սխալ է: Այս առակում մարդկիկ ձգտում էին առաջին տեղերը ձբաղեցնել: Ո՞ւմ կամ ինչի՞ հետ համեմատած, միգուցե տան տիրոջն էին ցանկանում մետ նստել:

Որևէ բան որ դու անում ես հանուն նրա, որ մարդիկ քեզ տեսնեն, դա սխալ է և հաճելի չէ Աստծուն: Առաջինը լինելու հակումը կա բլոր մարդկանց մեջ, եթե անգամ դու դրա մեջ վատ բան չես տեսնում, եթե Հիսուսն ասում է, որ այն վատ է, ուրեմն այն վատ է:

Հիսուսը երբեք չէր վարվում այդպես, Նա օրինակ էր ծառայում, խոնարհվելով և աշակերտի ոտքերը լվալով:

Մեր մարդկային մտածելակերպը կարող է հաճելի չլինել Աստծուն, մենք պետք է փոխենք այն, և վերցնենք այն ինչ Տերն է ասում:

Արդյո՞ք լավ է առաջինին ձգտելը: Այո′, բայց ոչ ուրիշների հետ համեմատած: Մենք կարող ենք համեմատվել Աստծո խոսքի հետ` տեսնելու համար մեր առաջընթացը: Առաջինը պետք է առաջ գնալ ոչ թե համեմատվելով ուրիշների հետ, այլ Աստծո խոսքի հետ: Իսկ երկրորդը` մենք պետք է համեմատվենք ինքներս մեզ հետ, արդյոք երեկվա կամ մի տարի առավա համեմատ մենք առաջ գնացել ենք մեր դիրքից: Մյուսների հետ համեմատվելիս մարդ կարող է շփոտության մեջ ընկնել:

Ճիշտ է ձգտել առաջինին ու լավագույնին, սակայն միայն քո և Աստծո առաջ:

Էդուարդ Հարությունյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ