Ինչպե՞ս էր Նոյի օրերում. Մաս 2 — րդ

222

2. Աստված Նոյի միջոցով զգուշացրեց նախկին աշխարհին մոտեցող դատաստանի մասին:

Նոյը տասնյակ տարիներ կառուցել է տապանը և քարոզել: Իզուր չէ Պետրոս առաքյալը նրան անվանում՝ «…արդարության քարոզիչ»: Բ Պետ. 2:5 Ցավոք սրտի մարդիկ իրենց ականջները փակելով կորսվեցին: Գրվածքն ասում է, որ Նոյը շատ հարազատներ ուներ, եղբայրներ ու քույրեր որոնք չմտան տապան: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նոյի պապը՝ Մաթուսաղան, որը Ենովքի որդին էր մահացել է ջրհեղեղի սկասման տարին: Չգիտեմ սա զուգադիպություն է, թէ՞ նա էլ է մերժել ճշմարտությունը: Այսպես էլ այսօր, եկեղեցին քարոզում է Տեր Հիսուսի երկրորդ գալստյան և մոտեցող դատաստանի մասին, սակայն մարդկությունը շարունակում է խուլի պես չլսել և ավելի առաջանալ չարության մեջ: Խաղախության այս ավետարանը քարոզվում է ամբողջ աշխարհում և բոլոր հնարավոր միջոցներով, մարդ արարածին հրավիրելով ապաշխարհության, բայց մերժողներն ու ծաղրողները ավելի շատ են քան ընդհունողները, իսկ նրանց մեջ քիչ չեն նաև մեր հարազատները, ինչպես՝ Նոյի: Աստվածաբաններից մեկը այսպես է արտահայտվում. «Քրիստոսն ուշացնում է Իր գալուստը, ոչ թե՞ այն պատճառով, որ աշխարհը դեռ բավարար ավետարանված չէ, այլ ա՛յն, որ աշխարհը բավարար կեղտոտված չէ»: Սա նշանակում է, որ երկրի վրա չարությունը ավելի է շատանալու:

3. Աշխարհը այն ժամանակ բաժանվել է երկու մասի փրկվածների և կորսվածների:

Նոյի ժամանակներում աշխարհը ապրել է անհոգության ու անհավատության մեջ, ծաղրելով ճշմարտությունը մոտեցող դատաստանի մասին: Եվ Հիսուսի տված նկարագրությունը հաստատում է դա: Մաթեվոս 24: 36-39 Այսօրվան մարդը ոչնչով չի տարբերվում այն ժամանակվանից: Ամենուրեք անհավատությամբ ծաղրում են Աստծո խոսքը և անհոգությամբ օր օրի մոտենում իրենց կորուստին: Ղուկ. 21:34-36 ում Հիսուսը զգուշացնում է նաև աշակերտներին, որպեսզի կրուխումով չծանրանան և այդ օրը անսպասելի չգա նրանց համար:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ