Ինչպե՞ս էր Նոյի օրերում. Մաս 1- ին

325

Նոյի քարոզչության նյութը եղել է մոտեցող դատաստանը, ինչը այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը:

Հիսուսը նայելով վերջին օրերին բազում նմանություններ է գտնում Նոյի օրերի հետ և դրա համար էլ համեմատում է: Փորձենք կետ առ կետ ուսումնասիրել՝

1. Մինչև ջրհեղեղը անօրենությունը հասել է իր ծայրաստիճան վիճակին Ծննդ. 6:5-ը դրա վառ ապացույցն է: Ժամանակի բարոյական անկման մասին Հիսուսը այսպես է արտահայտվում. «…ուտում էին, խմում, կին առնում, մարդու գնում և չէին մտածում մինչև ջրհեղեղը եկավ ու կործանեց բոլորին»: Չմտածել, նշանակում է նրանք լսում էին Նոյի քարոզները մոտեցող դատաստանի մասին, սակայն առհամարում էին: Ուտել, խմելը ցույց է տալիս նրանց բարոյական անկումը:

Մի թե՞ այդպես չի այսօր, երբ ազգերը իրար են հոշոտում: Երկրի քաղաքական քարտեզի վրա համարյա չի գտնվի մի տարածաշրջան, որտեղ չլինեն պատերազմներ: Բարոյականության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Հեռուստատեսային ալիքների ամենօրյա նյութը միայն մեղքն է՝ գողություն, խարդախություն, սպանություն, բռնաբարություն և այլն, և այլն: Մեղքը՛ ու միա՛յն մեղքը: Եվ սրանով այսօր ոչ մեկին չես զարմացնի, որովհետև այս ամենը արդեն դարձել է օրինաչափություն: Բ.Տիմ. 3:13

Աստվածաշնչյան կերպարներ

Մեկնաբանություններ