Ինչպես հաղթել մեղքին

405

«Ինչպես գործեմ այն մեծ չարիքը և մեղանչեմ Աստծո դեմ»: — Ծննդոց 39:9

Հովսեփն անկարող կլիներ սա ասել փորձության ժամանակ, եթե չունենար անձնական սերտ փոխհարաբերություն Աստծո հետ: Նա կարողացավ հաղթել մեղքին, քանի որ սիրում էր Աստծուն, քանի որ Նրա ներկայությունը միշտ իր հետ էր:

Աստծո ներկայությունն է, որ մեզ հեռու կպահի մեղքից ու գայթակղություններից, փորձություններից ու սայթաքումներից: Երբ չկա Աստծո ներկայությունը, ապա մեր կյանքում գլուխ կբարձրացնեն բաներ, որոնք ավելի թանկ կլինեն, քան Աստված:

Սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով, մտքով և էությամբ. դա կլինի Տիրոջ ներկայության գրավականը, դա կլինի հիմք, որի վրա կկառուցվեն քո և Աստծո փոխհարաբերությունները, դա կլինի հիմք, որի շնորհիվ դու կկարողանաս ոչ ասել մեղքին ու ավելի նվիրվել Աստծուն:

Հովսեփը հաղթեց մեղքին, որովհետև Աստծուն ավելի շատ էր սիրում:

Մովսես Առաքելյան

Մեկնաբանություններ