Ինչքա՞ն է հրեշտակների քանակը

698

Ինչքան էլ թերթենք Աստվածաշունչը, միևնույնն է ոչ մի տեղ չենք հանդիպի հրեշտակների քանակի մասին կոնկրետ թվի:

Չնայած այն բանին, որ Սուրբ գիրքը ոչ մի տեղեկություն չի հաղորդում այս ուղղությամբ, բոլոր դեպքերում՝ խոսում է մեծ թվով հրեշտակների գոյության մասին: Հայտնության 5:11 խոսքում այսպես ենք կարդում՝ « Եվ տեսա ու շատ հրեշտակների ձայն լսեցի՝ աթոռի, չորս կենդանիների և երեցների չորս կողմում: Նրանց համրանքը բյուրերի- բյուր և հազարների-հազար էր»: Կամ Դանիելի մարգարեության 7:9-10-ում կարդում ենք. «Ես տեսա, թե ինչպես աթոռներ դրվեցին:

Հինավուրցը նստեց, Նրա հագուստը՝ ձյան պես սպիտակ, և Նրա գլխի մազերը՝ մաքուր ասրի պես էին:Նրա աթոռը կրակի բոց, և անիվները վառվող կարկ։ Մի կրակի գետ էր հոսում ու գնում Նրա առջևից, հազար-հազարներ ծառայում էին, և բյուր-բյուրեր կանգնած էին Նրա առջև: Ատյանը նստեց ու գրքերը բացվեցին»: Միայն կարող ենք պատկերացնել, որ նրանց թիվը հասնում է միլիոնների, նույնիսկ՝ միլիարդների: Այստեղ շատ կարևոր է նշել, որ Դանիելի և Հովհաննեսի տեսած հրեշտակները՝ միայն սուրբ հեշտակներ էին, որոնք ծառայում են Աստծուն: Այս քանակի մեջ չեն մտնում ընկած հրեշտակները, որոնք հետևել են սատանային ու ծառայում են նրան: Ընդհանրացնելով ձեռքի տակ եղած փաստերը, կարող ենք ասել, որ չի նշվում հրեշտակների կոնկրետ թվաքանակ, սակայն դա կարող է հասնել աստղաբաշխական թվերի:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ