Ինչո՞ւ չի կարելի հրաժարվել նախաճաշից

319

Այն մարդիկ, ովքեր շաբաթական 5 անգամ հրաժարվում են նախաճաշից, 36%-ով ավելի հաճախ են տառապում ուղեղի արյունահոսությունից, քան նրանք, ովքեր ամեն օր նախաճաշում են:

Գիտնականներն ուսումնասիրել են 45-ից 74 տարեկան 82 772 մարդու տվյալներ: Նրանց առողջության մոնիթորինգն իրականացվել է 1985-2010 թվականներին: Այս ընթացքում գրանցվել է ուղեղի արյունահոսության 1051 դեպք:

Գիտնականների կարծիքով նախաճաշը բաց թողնելը կարող է կապված լինել առավոտյան բարձր ճնշման հետ, ինչն էլ հանդիսանում է ուղեղի արյունահոսության պատճառներից մեկը:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ