Ինչու՞ է վտանգավոր քնելուց առաջ ալկոհոլի օգտագործումը

231

Պարզվում է՝ ալկոհոլը խանգարում է քնի հոմեոսթազի՝ ուղեղում ներկառուցված քունը կարգավորող մեխանիզմի բնականոն գործառույթին, ինչն էլ արդյունքում հանգեցնում է անքնության՝ գրում է Telegraph-ը:

Որոշ մարդիկ թուլանալու կամ շուտ քնելու նպատակով փոքր չափաբաժնով ալկոհոլ են ընդունում՝ կարծելով, թե դա կօգնի պայքարել անքնության դեմ: Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլը և քնկոտություն է առաջացնում, և կարող է անքնության ու քնելու հետ կապված ավելի մեծ խնդիրների պատճառ դառնալ:

Ավելի քան 5 տարի տևած հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նույնիսկ փոքր չափաբաժիններով ալկոհոլի պարբերաբար օգտագործումը հանգեցնում է քնի խանգարման:

Ալկոհոլն արհեստականորեն բարձրացնում է քունը «վերահսկող» ադենոզին քիմիական նյութի մակարդակը, որը խանգարում է քնի բնականոն գործընթացին:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ