Ինչու են մարդիկ հարբում այնքան՝ մինչև հասնում են անգիտակից վիճակի

249

Ալկոհոլի օգտագործումը ոչ միայն մարդու վարքը դարձնում է անկանխատեսելի, այլև ազդում է ուղեղի այն մեխանիզմների վրա, որոնք մարդուն ստիպում են կանգ առնել և այլևս չխմել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Հայտնի է, որ սպիրտային խմիչքի օգտագործումը խթանում է դոֆամինի՝ «հաճույքի հորմոնի» արտադրությանը: Պարզվել է, որ օրգանիզմում ալկոհոլի ընդունման և դոֆամինի արտադրության միջև կապ կա, ինչը առաջացնում է ալկոհոլային կախվածություն: Բացի այդ՝ ալկոհոլի հաճախակի օգտագործումը հանում է այն ներքին արգելքները, որոնք մարդուն ստիպում են դադարել խմել:

Այդ պրոցեսի մանրամասները գիտնականները նկարագրել են Biological Psychiatry պարբերականում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ