Protestant.am-ը զրուցել է ”International Restoration Ministries” ծառայության առաջնորդ Քոլեթ Բոդուանի հետ

258

 «…Բացեք ձեր սրտերը, բացեք ձեր միտքն ու հոգին Սուրբ Հոգուց բժշկություն, վերականգնում և հասկացողություն ընդունելու համար, որպեսզի ազատ լինեք».Քոլեթ Բոդուան

Կպատմե՞ք Ձեր ծառայության մասին:

Մեր հիմնական ծառայությունը ներքին բժշկությունը և վերականգնումն է: Այս ծառայության մեջ կարևոր մաս է կազմում դիվական ազդեցություններից ազատագրությունը: Ծառայությունը կոնկրետ որևիցէ եկեղեցու ներքո չէ, բայց ես ինքս հոգևոր հեղինակության ունեմ ինձ վրա, որովհետև յուրաքանչյուր հովիվ, ծառայող պետք է իր վրա հոգևոր հեղինակություն ունենա: Ես հիմա շատ եմ շրջագայում Ռուսաստանում, Լատվիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում և մարդկանց սովորեցնում եմ ներքին բժշկության և վերականգնման մասին, թե ովքեր են իրենք Քրիստոսի մեջ, ինչպես Նրանից բժշկություն ստանալ: Երբ այդ ծառայությունն ավարտվում է, միայն դրանից հետո ենք ազատագրության ծառայություն անում: Մենք սովորեցնում և օգնում ենք ազատագրվել մերժվածությունից, տարատեսակ բռնությունների հետևանքներից, որպեսզի մարդիկ վերականգնվեն: Ես չորս օր ուսուցում եմ տալիս և այնուհետև չորս օր անհատկան ծառայություն եմ անում: Որովհետեև եթե դու գործնականորեն ցույց չտաս, և Աստծո ազատագրող զորությունը հայտնապես չերևա, և մարդիկ չտեսնեն, նրանք չեն հասկանա:
Նշեմ նաև, որ արդեն տասն անգամ եղել եմ Լատվիայի «Նոր սերունդ» եկեղեցում հովիվ Օլգայի հետ, Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ այստեղ էի երկու տարի առաջ:

Ինչպես նշեցիք, շատ եք շրջագայում տարբեր երկրներում: Հետաքրքիր է ի՞նչ հիմնական խնդիրներ եք նկատել, որոնք համընդհանուր են բոլոր քրիստոնյաների համար:

Մարդիկ մերժվածություն ունեն, շատ հաճախ սեռական բռնությունների են ենթարկվում, մտային վիրավորանք ունեն, հատկապես կանայք: Այսօր հատկապես երկրագնդի եվրոպական հատվածում մարդիկ թաքնված մերժվածություն և վիրավորանքներ են կրում: Այս երկու խնդիրները հիմնականում կապված են «Հեզաբել» կոչվող ոգու հետ: Մեր ծառայությամբ մենք ցույց ենք տալիս, թե ինչն է նրանց այդ վիճակին հասցրել և օգնում ենք ազատագրվել:

Դուք ապրում և ծառայում եք Լաս Վեգասում, իսկ Լաս Վեգաս ասելով մարդիկ հիմնականում պատկերացնում են մեղք՝ մամոնա և սեռական անբարո վարք: Արդյոք դժվար չէ՞ նման միջավայրում ծառայել:

Իսկապես այդպես է. մարդիկ Լաս Վեգասը միանգամից կապում են կազինոների հետ, բայց այնտեղ նաև շատ եկեղեցիներ կան և բազմաթիվ քրիստոնյաներ են բնակվում: Տարբեր նահանգներից գալիս են որպես զբոսաշրջիկներ, և նրանց մտածելկերպը չի համապատախանում տեղի բնակիչների մտածելակերպի հետ: Իրականում այնտեղ շատ մարդիկ կան, որոնք սիրում են Տիրոջը և այս ծառայությունը: Աշխարհի բոլոր հատվածներում էլ կա մեղք, խաղամոլություն և այլ բաներ, ուղղակի ավելի ծածուկ, միգուցե Լաս Վեգասում շատ է այդ ամենը, բայց այլ տեղերում ևս կա, պարզապես Լաս Վեգասի անունը շատ է շրջանառվում:

Քանի որ Ձեր ծառայությունները այնքան էլ ստանդարտ չեն, հավանաբար շատ եք քննադատությունների հանդիպում:

Քննադատություններ միշտ էլ կլինեն, չնայած ինձ դեռ չեն հանդիպել, իսկ այն, ինչ մենք անում ենք, մյուս բոլոր ծառայությունների նման ծառայություն է: Աստծո Խոսքը սովորեցնում է, որ ամեն բան իր պտուղներից է ճանաչվում, իսկ մեր ծառայությունը լավ պտուղներ է տալիս:

Արդեն նշեցիք, որ սա երկրորդ անգամ է, ինչ Հայաստան եք ժամանում: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր տպավորություններով:

Առաջին անգամ երբ եկա Հայաստան, առաջին բանը, որը նկատեցի՝ սերն էր: Ծառայեցի Նոր սերունդ եկեղեցում: Այս եկեղեցում երկրպագել գիտեին, Տիրոջը փառք տալ գիտեին, եկեղեցու հովիվն ու իր կինը բաց միտք ունեին իրենց ժողովրդին հասկանալու ու սիրելու համար: Ահա թէ ինչու, երբ մենք վերդարձանք, չկարողացանք մոռանալ նրանց, որովհետեև հոգու մեջ ինչ-որ բան միացավ նրանց և նրանց եկեղեցու մարդկանց հետ: Երբեք չենք մոռանա այն ամենը, ինչ ստացանք հովվից և իր կնոջից:

Ի՞նչը դրդեց Ձեզ երկրորդ անգամ գալ Հայաստան:

Դժվար հարց էք տալիս: Երբ լուր ստացանք, որ սիրելի Հայկուհին ննջել է, սրտումս զգացի, որ պետք է գամ, և ամուսինս էլ համաձայեց ինձ հետ: Ես եկա, որպեսզի իմ ընկերոջ և նրա ընտանիքի կողքին լինեմ: Ես որոշեցի հովվի տանը մնալ, ծառայել աղջիկներին: Այնպիսի յուրահատուկ սեր ունեմ այս աղջիկների նկատմամբ:
Վաղը մեկնում եմ (արտասվում է. Խմբ.): Արտասվում եմ, որոհվետև այնպե՜ս ենք հարազատացել: Չնայած մենք հեռու ենք ապրում միմյանցից, բայց մեր ստրերը շատ կապված են: Այս ընթացքում շատ հրաշալի, օրհնված և ուրախությամբ լի պահեր ապրեցինք: Եվ շատ օրհնված եմ այս անելով, քանի որ Տերը մեզ հետ է, ամեն ժամանակ Տիրոջ ուրախությունը մեզ հետ էր այս ընթացքում: Ինչպես Խոսքն է ասում կա լացի ժամանակ, կա ուրախության ժամանակ, կա հասկացողության ժամանակ: Եվ ես հիմա ուրախությամբ եմ մեկնում:

Ի՞նչ կմաղթեք հայ հավատակիցներին:

Միայն մեկ բան՝ բացեք ձեր սրտերը, բացեք ձեր միտքն ու հոգին Սուրբ Հոգուց բժշկություն, վերականգնում և հասկացողություն ընդունելու համար, որպեսզի ազատ լինեք:
Տերն օրհի ձեզ, ընդունեք Աստծո օրհնությունները, ուրախութունն ու խաղաղությունը, և այդ դեպքում ոչ մի կրոնավոր ոգի չի մոտենա ձեզ:

Աստված օրհին ձեզ: Շնորհակալություն:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ