Կակաոն նպաստում է հիշողության բարելավմանը

219

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ կակաոն բարելավում է հիշողությունը, հայտնում է rosbalt.ru-ն:

Նրանք փորձ են կատարել հիշողության խանգարումներով տարեց կամավորների մասնակցությամբ: Նրանց մի խումբը օգտագործել է փոքր քանակություններով կակաո, իսկ մյուսները` միջին և բարձր:

Ինչպես պարզվել է, բոլոր կամավորների մոտ բարելավվել է հիշողությունը, ընդ որում՝ լավագույն արդյունքները ստացվել են նրանց մոտ, ովքեր կակաո օգտագործել են առավելագույն չափաբաժնով:

Բարելավումները նկատվել են արդեն ութերորդ շաբաթում: Միաժամանակ բոլոր մասնակիցների մոտ նվազել է արյան ճնշումը: Մասնագետները համարում են, որ դրան նպաստում են ֆլավոնիլները, որոնք պարունակվում են կակաոյի մեջ:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ