Կամքի ազատության նկատմամբ հավատը դարձել է հոգեկան առողջության աղբյուր

305
Երկրպագու

Եթե մարդուն զրկեն կամքի ազատությանը հավատալուց և համոզեն, որ նրա որոշումները ղեկավարվում են արտաքին ուժերի կողմից, ապա նրա ինքնակառավարմանը և ինքնությանը լուրջ հարված կհասցվի: Փորձերի արդյունքում այդպիսի եզահանգման են եկել ԱՄՆ գիտնականները, ինչի մասին հրապարակված է Psychological and Personality Science պարբերականում:

«Հավատում է արդյոք մարդը կամքի ազատությանը, թե նա համարում է, որ իր արարքները կանխորոշում է բնությունը և հասարակությունը՝ դա կարևոր հետևանքներ է ունենում նրա հոգեկան վիճակի վրա»,- նշել է նյութի առաջատար հեղինակ Էլիզաբեթ Սեթոն:

Փորձերի արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կամքի ազատության նկատմամբ մարդու հավատը նվազեցնելու փորձերն ուժեղացնում են ագրեսիան, ծնում են սուտ և հարմարվողականություն, ինչպես նաև թուլացնում են երախտագիտության զգացումը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ