Կենդանի ջրի գետեր

593

Հովհաննու 7:38 խոսքում Տերը խոստացավ, որ Իրեն հավատացողների փորից կենդանի ջրի գետեր կհոսեն:

Արդյո՞ք մեր կյանքը այդպիսին է:

Մենք պետք է հագեցնենք մարդկանց ծարավը: Մեր հոսքերը պետք է ոռոգեն մեզ շրջապատող մարդկանց:

Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է: — Հովհաննու 6:64:

Հիսուսի խոսքերը հոգի և կյանք էին պարունակում:

Նույնը մենք պետք է անենք: Այսօր Հիսուսը մեր սրտում է և ուզում է նույնը անել մեր միջոցով: Մեր ներսում պետք է լճացում չլինի, այլ մեր կյանքից պետք է բխեն կենդանի գետերը: Ժամանակ կար, երբ մեր ներսի գետերը կենդանի չէին, բայց հիմա կենդանի են:

Թող որ հոսեն մեր կյանքի գետերը և կենդանացնեն շատ այլ մեռած գետեր՝ մարդկանց ջուր տալով, որից խմողը երբեք չի ծարավի:

Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։ — Հովհաննու 4:13:

Թելման Ստեփանյան

Մեկնաբանություններ