Կյանքի լավատեսությունը

500

Մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում, սակայն դրա հետ մեկտեղ մեզանից յուրաքանչյուրը ստեղծում է իր համար յուրահատուկ փոքրիկ աշխարհը։

Այդ փոքրիկ աշխարհները հյուսված են պատկերացումներից և համոզմունքներից, որոնց հիման վրա մենք փոխներգործում ենք մեր ապրած մեծ աշխարհի հետ։ Որոշ մարդիկ կյանքը վատատեսորեն են տեսնում և նրանց փոքրիկ աշխարհը ամբողջությամբ հագեցված է այդ բացասական հարաբերություններով, նրանք կործանում են իրենց սեփական աշխարհայացքով,անընդհատ տրամադրվելով պարտության և հիշելով իրենց թերությունների մասին։ Մյուսներն ապրում են հավատի աշխարհում, լավատեսորեն վերաբերվելով կյանքին և չեն մոռանում Աստծո գերբնական զորության մասին։

Կյանքը լի է խնդիրներով, սակայն այդ ամենին կարելի է տարբեր ձևով վերաբերվել։ Մարդկանց մի մասը դրանք տեսնում է որպես խնդիրներ, մյուսները որպես հնարավորություններ։

Կյանքում չեն լինում անհաղթահարելի արգելքներ։ Բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքում շատ բաների են հասել, ապացուցել են որ դա ճիշտ է։ Բեթհովենը կորցրեց լսողությունը, սակայն, լինելով խուլ, նա գրեց մեծագույն գլուխ-գործոցներ։ Ջոն Միլթոնը «կորած դրախտը» նկարեց ամբողջովին կույր։

Նշանավոր մարդկանցից ոչ մեկը չի խուսափել դժվար ժամանակներից, երբ թվացել է, որ ամեն բան այն չէ. չկա ո’չ գումար, ո’չ ընկերներ, ո’չ նոր գաղափարներ, ո’չ ոգեշնչում, ո’չ հավատ, ո’չ հույս, ո’չ էլ առաջ գնալու ուժ։ Բայց նրանք այդ ամենը անցել են իրենց լավատեսության շնորհիվ։ Այդպիսի խառնվածքի տեր մարդիկ համառ են, ունեն իրենց համոզմունքները, լի են հավատով, խանդավառությամբ և քաջությամբ։
Խոչընդոտները մեզ ուժեղ դարձնելու համար են, որ մաքրեն ու բարվոք դարձնեն մեր կյանքը։ Մյուս կողմից, դրանք օգնում են մաղել բոլոր ծույլերին ու թուլակամներին, բոլոր նրանց, ովքեր չունեն իրենց տեսակետն ու հավատը:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ