Վարդան Այգեկցի. Մարդը, ընկույզը և ձմերուկը: Առակ

1148

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել:

Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց.

-Տեր Աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն:

Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա:

Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյունը ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.

-Տեր Աստված, ինչ-որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

 

 

Մեկնաբանություններ