Մարմին 2

555

«Մարմին» բառն Աստվածաշնչում հաճախ է օգտագործվում մարմնավոր արարած՝ «մահկանացու մարմին» նշանակությամբ։

Այս առումով այն կարող է օգտագործվել մարդու թուլությունը ցույց տալու համար, որը միմիայն մարմնավոր է, ի հակադրություն Աստծու զորության։ Երբ Հիսուսի աշակերտները Գեթսեմանիի պարտեզում քնով անցան, Հիսուս նրանց պատվիրեց արթուն մնալ և աղոթել. «Հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։

Պողոսը «մարմին» բառն օգտագործում էր ոչ քրիստոնյաների՝ մեղքի իշխանության ներքո վարած կյանքը վկայակոչելու համար։ Մինչդեռ քրիստոնյան և՛ «մարմնից է», և՛ «Հոգուց»։ Նա պայքարի մեջ է մեղքի հանդեպ իր բնածին հակման և իր կյանքում

Աստծու Հոգու ներկայության միջև, որը ջանում է նրան ավելի նմանեցնել Քրիստոսին։ Նա պետք է իր անկում ապրած էության մասնիկ հանդիսացող մեղսալի տենչերին «ոչ» ասի և թույլ տա, որ Հոգու «պտուղն» աճի իր կյանքում։

Սղ 77.39, Ես 40.5, Մր 14.38, Հռ 7.13-25, 8.1-39, Գղ 5.16-24

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ