Մարտին Լյութերի տեսակետը բուբոնային ժանտախտի օրերին

692
martin-luther

21-րդ դարի քրիստոնյայի համար խիստ կարևոր է իմանալ, թե ինչ դիրքորոշում են ունեցել անցած դարերի քրիստոնյաները հասարակական ամենատարբեր երևույթների հետ կապված։

Այս առումով շատ հետաքրքրական է Մարտին Լյութերի որդեգրած տեսակետն այն ժամանակ, երբ աշխարհում մոլեգնում էր բուբոնային ժանտախտը։

«Ես նախ և առաջ կխնդրեմ Աստծուն, որ Նա գթասրտորեն պաշտպանի մեզ։ Հետո ես անձամբ կախտահանեմ և կօդափոխեմ սենյակները, մարդկանց դեղահաբեր կտամ և ինքս էլ կընդունեմ դրանք։ Ես կխուսափեմ բոլոր այն վայրերից, որտեղ իմ ներկայությունն անհրաժեշտ չէ, որպեսզի չվարակվեմ և իմ անփութությամբ էլ չվարակեմ ուրիշներին ու դրանով մահվան պատճառ դառնամ։

Եթե Աստված ցանկանա ինձ իր մոտ տանել, Նա անպայման կգտնի ինձ։ Իսկ մինչ այդ ես անելու եմ այն, ինչ Նա ակնկալում է ինձնից։ Հետևաբար, իմ իրավասությունից դուրս է թե՛ իմ, թե՛ ուրիշների կյանքն ու մահը։ Բայց եթե մերձավորս իմ կարիքն ունենա, ես չեմ խուսափի ո՛չ որևէ վայրում լինելուց, ո՛չ էլ որևէ անձից և առանց վարանելու կծառայեմ նրան։

Տեսնու՞մ եք՝ սա աստվածավախ հավատք է, որովհետև ինքնավստահ, հանդուգն և անպատասխանատու չէ և ո՛չ էլ Աստծուն է փորձում»։

«Լյութերի աշխատություններ»
Հատոր 43, էջ 132
Նամակ Յ․ Հեսսին

Մեկնաբանություններ