Մենք կարող ենք մեղավորին հանդուրժել, բայց ոչ մեղքը. Ռաֆայել Գրիգորյան

309

Հանդուրժողականությունը քրիստոնեական սիրո քաղաքակրթությունն է, ըստ որի՝ բոլորս պետք է սիրենք քրիստոնեական ձևով:

Մենք կարող ենք մեղավորին հանդուրժել, բայց ոչ մեղքը, մենք կարող ենք սխալ վարդապետություն ունեցողի նկատմամբ հանդուրժող լինել, նրան քրիստոնեական սիրով առնչվել, բայց նրա սխալ վարդապետությանը անհանդուրժող լինել: Անհրաժեշտ է ձևավորել ճիշտ սկզբունքներ, ճիշտ վարդապետություն և ճիշտ ապրելակերպ, որովհետև քրիստոնեությունը մեզ համար գաղափարախոսություն չէ, այլ` կենսակերպ:

Ունենալով քրիստոնեական արժեքներին համապատասխանող կենսաձև՝ մենք պետք է կարողանաք մարդկանց սիրել, անկախ նրանից, թե նրանք մեզ նման են մտածում, թե՝ ոչ։ Մեր և Աստծո միջև տարբերությունն անհամեմատ ավելի մեծ էր, քան միմյանց միջև, բայց նա մեզ սիրեց, մենք մեղավոր և կորսված էինք, բայց նա այնքան մեծ հանդուրժողականություն ցուցաբերեց, որի արդյունքում բոլորս փոխվեցինք:

Ուստի մենք ևս պետք է նույնակերպ՝ քրիստոսակերպ վերաբերմունք ցուցաբերենք։ Եթե մարդը սիրում է մարդուն, անկախ նրանից, թե ինչ մեղավոր է, և ինչպիսի հայացքների տեր է, այդ սերը կարող է արմատական փոփոխություն առաջացնել դիմացինի մեջ․ հենց սա է հանդուրժողականությունը:

Ռաֆայել Գրիգորյան

Մեկնաբանություններ