Մեր երկրային բնակարանները, որտեղ բնակվում ենք հիմա, ժամանակավոր են. Արթուր Սիմոնյան

529
Pastor Artur Simonyan

«Ուղարկիր քո լույսը եւ քո ճշմարտությունը. նրանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դեպի քո սուրբ սարը եւ դեպի քո բնակարանները»: — Սաղմոս 43:3

Դավիթ թագավորի ցանկությունն էր, որ Աստծո լույսը եւ ճշմարտությունն առաջնորդեն իրեն դեպի Աստծո սուրբ սարը եւ բնակարանները: Մենք գիտենք, որ Աստված երկնքում հավիտենական բնակարաններ է պատրաստում: Հիշենք, ինչ ասաց Քրիստոսը, որ Հոր տանը շատ բնակարաններ կան: Հիսուսը հյուսն է, որ գնաց երկինք մեզ համար տուն պատրաստելու եւ նույնպես մեզ համար բարեխոսելու: Մենք գիտենք, որ քայլելով Տիրոջ սարերով, կհասնենք Նրա բնակարաններին:

Սակայն այստեղ կարեւոր խոսք կա, որտեղ ասվում է՝ ուղարկիր քո լույսը եւ քո ճշմարտությունը, որոնք հարկավոր են Աստծո սարին եւ բնակարաններին հասնելու համար: Այս աղոթքն իրականում լսվեց եւ սրանք մարգարեական խոսքեր են Քրիստոսի մասին: Մոտ երկու հազար տարի առաջ մեզ մանուկ ծնվեց` Հիսուս Քրիստոսը: Նա է մեր լույսը, Նա է մեզ առաջնորդում ճշմարտության մեջ: Այսօր, սիրելիներս, հավատալով Քրիստոսին, հավատալով լույսին եւ գնալով Նրա հետեւից, մենք ստանում ենք գերբնական ուժ` քայլելու դեպի սուրբ սարերը եւ դեպի Աստծո բանակարանները:

Մեր երկրային բնակարանները, որտեղ բնակվում ենք հիմա, ժամանակավոր են, սակայն կան բնակարաններ, որոնք հավիտենական են: Միայն Քրիստոսին հետեւելով կարող ենք հասնել մեր հավիտենական բնակարաններին: Այսօր շատ մարդիկ ընտրում են իրենց ժամանակավոր կացարանները՝ մտածելով, որ դրանք հավիտյան են: Սակայն Քրիստոսը լույս եւ ճշմարտություն բերեց այս աշխարհ, եկեք հետեւենք այդ լույսին եւ ճշմարտությանը:

Եթե այսօր գործերդ խավար են եւ լույսի պակասություն ունես, ավելի շատ հարիր Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն ու լույսդ կփայլի այս խավար աշխարհում: Տերը օրհնի ձեզ: Ամեն:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ