Մեր փորձության աղբյուրը հենց մեր մեջ է գտնվում. Ստեփան Առաքելյան

613

Հակոբոսի 1.13-14-րդ խոսքերում ասվում է. «Նա, ով փորձության մեջ է, թող չասի, թե Աստծուց է փորձվում»:

Այսինքն՝ առաջին բանը, որ պետք է անենք փորձության պահին, չպետք է թույլ տանք մեզ նույնիսկ մտածել, որ Աստված է մեզ փորձում: Մեր փորձության աղբյուրը հենց մեր մեջ է գտնվում: Սատանայի նպատակն է՝ շեղել մեր տեսողությունը, ստիպել մեզ մտածել, թե փորձությունն այս կամ այն տեղից է… Մինչդեռ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք փորձվում ենք մեր իսկ մեղավոր ցանկություններից հրապուրված:

Մյուս կարևոր հանգամանքը, որ պետք է հիշենք, սա է՝ Աստված չար բանով չի փորձում: Այսինքն, յուրաքանչյուրս ընկնելով նման իրավիճակի մեջ, առաջին հերթին պետք է պատճառը փնտրենք մեր մեջ և փորձենք ձերբազատվել դրանից:

Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 10.13-րդ խոսքում գրված է. «…բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ՝ ձեր կարողությունից վեր փորձություն, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել»: Սա է փորձությունից մեր դուրս գալու խոստման բանալին:

Ստեփան Առաքելյան

Մեկնաբանություններ