«Մեռնել» սեփական անձի համար

368

Երբ մենք մեռնում ենք մեր համար, ապա սկսում ենք ապրել Աստծո հետ ինչպես իսկական ընկերներ: Նա դառնում է մեր ուսուցիչը:

Մեր հին «ես»-ը սկսում է մեռնել: Աստված սկսում է հեռացնել մարմնի ցանկություններն ու նպատակները, որոնք մենք առանց Նրա իմացության դրել ենք մեր առջև: Երբ մենք սկսում ենք զիջել Սուրբ Հոգուն, նա հեռացնում է մեր հին «ես»-ը, իսկ նման «վիրահատությունների» համար Տերը ցավազրկող չի օգտագործում: Մարմինը օգնություն է խնդրելու, բայց եթե մենք այն խաչել ենք խաչափայտին, ապա Աստծուն թույլ կտանք վիրահատել մեզ: Նա մեզ չի խաչում, դա պետք է մենք ինքներս անենք:

Մենք պետք է «խաչենք» մեզ, որպեսզի ապրենք: Սուրբ Հոգու ոլորտ մտնելու առաջին քայլը համարվում է սեփական անձի մահը: Քանի դեռ մենք դա չենք արել, Աստված չի կարող գործել մեր միջոցով այնպես, ինչպես Ինքն է ցանկանում: Մենք պետք է հասնենք այն աստիճանին, որ Պողոս առաքյալի պես ասենք, որ ոչ թե մենք ենք կենդանի, այլ Քրիստոսը, Ով ապրում է մեր մեջ (Գաղ.2:20):

Շատերը տրվում են մարմնին և հետո զարմանում, թե ինչու իրենց խոսքերը զորություն չունեն: Երբ նրանք ծառայում են Խոսքում, ապա չկան հրաշքներ և նշաններ (Մարկ. 16: 19-20): Նման դեռևս չեն «մահացել» իրենց համար, այդ պատճառով էլ նրանց խոսքն օծություն չունի:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ