Նարգիլեն ավելի արագ է հանգեցնում քաղցկեղի, քան ծխախոտը

435

Նարգիլե ծխելը կարող է ավելի վնասակար լինել, քան ծխախոտը, և կարող է ավելի արագ հանգեցնել քաղցկեղի, նախազգուշացնում են Նյու Դելիի բժշկական ինստիտուտի մասնագետները, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների խոսքով՝ նարգիլե ծխելու սեանսը իր մեջ ներառում է շուրջ 200 ներշնչում՝ այն դեպքում, երբ սիգարետ ծխելու ժամանակ կատարում են միջինը 20 ներշնչում:

Քանի որ նարգիլեն ենթադրում է ժամանակի կարճ հատվածում ավելի մեծ քանակությամբ ծխի ներշնչում, թոքերին հասցված վնասը ավելի մեծ է և կարող է առաջացնել հևոց, մենինգիտ և սուր բրոնխիտ: Նարգիլեի երկար օգտագործման դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ սրտանոթային և շնչառական, ինչպես նաև կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ:

Նշվում է, որ նարգիլեի սիրահարները կարող են ենթարկվել այն հիվանդությունների բարձր ռիսկին, որոնք սովորաբար առաջանում են սիգարետ ծխելուց: Դրանք ներառում են բերանի խոռոչի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, թոքերի ֆունկցիայի խանգարումը և պտղաբերության անկումը:

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ