Նիկոդեմոս

395
Նիկոդեմոս

Փարիսեցի, հրեական գերագույն ատյանի (Սանհեդրին) անդամ։

Նա գիշերով եկավ Հիսուսի հետ թաքուն խոսելու. «Ոչ ոք չի կարող տեսնել Աստծու արքայությունը, մինչև որ նորից չծնվի»,- ասաց Հիսուս։ Այդ ժամանակ Նիկոդեմոսը չհասկացավ դրա իմաստը, բայց ավելի ուշ, երբ փարիսեցիները պատրաստվեցին ձերբակալել Հիսուսին, նա պաշտպանեց Նրան։

Հիսուսի խաչելությունից հետո Նիկոդեմոսն անուշահոտ յուղեր բերեց՝ Նրա մարմինն օծելու համար։

Հհ 3.1-20, 7.50 շր, 19.39-42

Աղբյուր՝  biblesociety.am

Մեկնաբանություններ